Հասանելիություն բոլորի համար՝ Վաշինգթոնից մինչև Երևան

Ձեզնից ոմանք երևի նկատել էին, որ ես այս ամռանը մի քանի շաբաթ բացակայեցի Հայաստանից: Մեկնել էի Միացյալ Նահանգներ տատիս ծննդյան տարեդարձի առթիվ, այնտեղ կոճի հատվածում կոտրվածք ստացա ու ստիպված էի նախատեսվածից երկար մնալ: Վատ չէր, որ Օհայոյում հարազատներիս մոտ երկար մնացի, սակայն շատ եմ ափսոսում, որ այդ օրերին Հայաստանում ընթացող շատ հետաքրքիր միջոցառումների, այդ թվում՝ ԱՄՆ անկախության օրվան նվիրված միջոցառմանը …

Շնորհավորանք ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Ինչպես գիտեք, Հուլիսի 4-ը Միացյալ Նահանգներում առանձնահատուկ օր է: 1776թ.-ին այս օրը նշանավորվեց Միացյալ Նահանգների անկախության հռչակմամբ: Դուրս գալով Անգլիայի տիրապետության տակից՝ մենք մի նոր ուղի բռնեցինք, որը մեզ տանում էր դեպի այնպիսի կառավարության ձևավորում, որը կազմված էր ժողովրդի ներկայացուցիչներից, ձևավորված էր ժողովրդի կողմից և գործում էր ի շահ ժողովրդի: Այս տողերը գրելիս ես գտնվում եմ իմ հայրենի նահանգում՝ Օհայոյում, …

Ձգտենք խաղաղության՝ հարգելով զոհվածների հիշատակը

Միացյալ Նահանգներում մայիս ամսվա վերջին երկուշաբթի օրը նշվում է որպես Հիշատակի օր: Այս օրն ԱՄՆ-ում շատերն անցկացնում են բնության գրկում՝ ընկերների և ընտանիքի անդամների հետ, շատ քաղաքներում օրը նշանավորվում է գեղեցիկ շքերթով, սակայն ինչպես էլ որ նշենք այն, օրվա խորհուրդը հիշատակի տուրքի մատուցումն է այն տղամարդկանց ու կանանց, ովքեր զոհվել են ծառայելով Միացյալ Նահանգներին: Հիշատակի օրը նշվում է 1868թ.-ից՝ ամերիկյան …

Մտավոր սեփականության համաշխարհային օրը

Ապրիլի 26-ին նշվում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը: Սա այն օրն է, երբ մեր ուշադրությունը բևեռում ենք նորամուծություններին  և մեր կյանքում դրանց ունեցած հսկայական ազդեցությանը: Հայաստանում ես արդեն առիթ եմ ունեցել տեսնել հայ ժողովրդի հնարամիտ ու ստեղծարար մտքի արգասիքները: Վերջերս առաջին անգամ մասնակցեցի հեքաթոնի, որտեղ հայ երիտասարդների հանճարեղ գաղափարների տեխնիկական լուծումների ականատեսը դարձա, որոնց միջոցով նրանք նորարարական մոտեցումներ էին առաջարկում՝ …

Բարև Ձեզ Հայաստան

Ուզում եմ այս հարթակն օգտագործել, որպեսզի մարդիկ ինձ ավելի լավ ճանաչեն ու իմանան իմ խոհերն ու մտորումները տարաբնույթ հարցերի շուրջ, որոնք երբեմն նաև ավանդական դիվանագիտության համատեքստից դուրս են: Հուսով եմ, որ իմ գրառումները կօգնեն նաև ավելին իմանալ Միացյալ Նահանգների մասին և չկարծեք թե խոսելու եմ միայն մեր կառավարության մասին. կխոսեմ նաև բիզնեսի և, անշուշտ, մեր ժողովրդի մասին: Ես նաև անդրադարձ …