«Մարդիկ պայքարել են, որպեսզի դու այսօր ունենաս ընտրական իրավունք. իրացրու՛ քո այդ իրավունքը»

Ընտրական իրավունքն առանցքային տարր է ցանկացած ժողովրդավարության համար։ Սա մի արժեք է, որ ամերիկացիները կիսում են հայերի հետ․ սա մի արժեք է, որ պետք է պահպանել ու փայփայել։ Սկզբունքը, որ առաջնորդներին ընտրելիս յուրաքանչյուր քաղաքացի ունի ձայնի իրավունք, այնքան է կարևորվել, որ հարյուրամյակների ընթացքում մարդիկ պայքարել, և անգամ իրենց կյանքն են տվել այս իրավունքը ձեռք բերելու ու պահպանելու համար։ Թավշյա հեղափոխության …

Ձգտելով խաղաղության․ տուրք Մարտին Լյութեր Քինգ Կրտսերին

Մեր ամերիկյան տոներից շատերը լավ ծանոթ են նաև մեր հայ բարեկամներին։ Օրինակ՝ Սուրբ Ծնունդը․ ճիշտ է տարբեր օրերի ենք նշում, սակայն տոնը նշելու ավանդույթները շատ նման են՝ սկսած Սանտա Կլաուսից մինչև Ձմեռ Պապ, տոնածառ, լույսեր ու երաժշտություն։ Բայց ամեն տարի հունվար ամսին, երբ արդեն հավաքել ենք տոնածառն ու ամանորյա փայլերն ու զարդերը, մենք նշում ենք մի տոն, որը բացառապես ամերիկյան …

Պատասխանատու ճանապարհորդություն․ ինչպես հաճելի ժամանակ անցկացնել ու ապահով տուն վերադառնալ

Հայաստանով ճանապարհորդելիս մարդկանցից հաճախ եմ լսում, որ ազգականներ ու ընկերներ ունեն Նահանգներում, առավելապես՝ Գլենդելում կամ, որ մտադիր են այցելել Ֆլորիդա, Նյու Յորք, Բոստոն։ Շատ ուրախանում եմ, երբ հանդիպում եմ մարդկանց, որոնք եղել են Նահանգներում, կամ սովորել այնտեղ և վերադարձել են Հայաստան՝ հայրենակիցներին պատմելու իրենց ամերիկյան արկածների ու քաղած դասերի մասին։ Նոր տարին ճանապարհորդությունների եռուն շրջանն է, և այժմ մեր հյուպատոսական …

Գոհունակություն հայտնելը

Երբևէ մտորել եք այն մասին, թե կյանքում ինչքան շատ բան կա, որի համար մենք պետք է երախտապարտ լինեն։ Տոներին ընդառաջ հեշտ է տարվել գործերով ու եռուզեռի մեջ որոշ բաներ աչքաթող անել։ Բայց ես միշտ ժամանակ եմ գտնում մտորելու ու իմ երախտիքն ու գոհունակությունը հայտնելու այն բոլոր բարիքների համար, որ տրված են մեզ։ Բնականաբար մենք երախտապարտ ենք մեր առողջության, ընտանիքի, աշխատանքի …

ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունը զբոսաշրջության զարգացման հարցում

Աշխատելով տարբեր երկրներում՝ ես քաջ գիտակցում եմ, որ երկրին ծանոթանալու լավագույն ուղին երկրում շրջագայելն է, մարդկանց հետ շփվելն ու ծանոթանալը։ Այստեղ Հայաստանում ես հենց այդպես էլ վարվում եմ։ Հայաստան եմ ժամանել փետրվարին ու դրանից հետո ամեն ամիս փորձել եմ մի տեղ գնալ՝ ծանոթանալու Հայաստանի մարզերին՝ ամենահյուսիսում գտնվող Շիրակի ու Տավուշի մարզերից մինչև հեռավոր հարավի Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր։ Բոլոր …

Լինենք քաջատեղյակ կիբեր անվտանգության հարցերի շուրջ

Being Cyber Smart

Վերջին 25 տարիներին կիբեր տիրույթն իրապես դարձել է աշխարհի միլիարդավոր մարդկանց կենցաղի անբաժանելի մասը։ Այն առանցքային տեղ է զբաղեցնում մեր սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում։ Կիբեր տիրույթի շնորհիվ բացվել են մեծ հեռանկարներ հաղորդակցությունը, առևտուրը և մտքերի ու գաղափարների ազատ փոխանակումը խթանելու համար։ Միացյալ Նահանգները բաց, փոխգործակցելի, հուսալի և ապահով ինտերնետի (համացանցի) ջատագով է։ Այս մոտեցումը խարսխվում է ամերիկյան վաղեմի արժեքների …

Հասանելիություն բոլորի համար՝ Վաշինգթոնից մինչև Երևան

Ձեզնից ոմանք երևի նկատել էին, որ ես այս ամռանը մի քանի շաբաթ բացակայեցի Հայաստանից: Մեկնել էի Միացյալ Նահանգներ տատիս ծննդյան տարեդարձի առթիվ, այնտեղ կոճի հատվածում կոտրվածք ստացա ու ստիպված էի նախատեսվածից երկար մնալ: Վատ չէր, որ Օհայոյում հարազատներիս մոտ երկար մնացի, սակայն շատ եմ ափսոսում, որ այդ օրերին Հայաստանում ընթացող շատ հետաքրքիր միջոցառումների, այդ թվում՝ ԱՄՆ անկախության օրվան նվիրված միջոցառմանը …

Շնորհավորանք ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Ինչպես գիտեք, Հուլիսի 4-ը Միացյալ Նահանգներում առանձնահատուկ օր է: 1776թ.-ին այս օրը նշանավորվեց Միացյալ Նահանգների անկախության հռչակմամբ: Դուրս գալով Անգլիայի տիրապետության տակից՝ մենք մի նոր ուղի բռնեցինք, որը մեզ տանում էր դեպի այնպիսի կառավարության ձևավորում, որը կազմված էր ժողովրդի ներկայացուցիչներից, ձևավորված էր ժողովրդի կողմից և գործում էր ի շահ ժողովրդի: Այս տողերը գրելիս ես գտնվում եմ իմ հայրենի նահանգում՝ Օհայոյում, …

Ձգտենք խաղաղության՝ հարգելով զոհվածների հիշատակը

Միացյալ Նահանգներում մայիս ամսվա վերջին երկուշաբթի օրը նշվում է որպես Հիշատակի օր: Այս օրն ԱՄՆ-ում շատերն անցկացնում են բնության գրկում՝ ընկերների և ընտանիքի անդամների հետ, շատ քաղաքներում օրը նշանավորվում է գեղեցիկ շքերթով, սակայն ինչպես էլ որ նշենք այն, օրվա խորհուրդը հիշատակի տուրքի մատուցումն է այն տղամարդկանց ու կանանց, ովքեր զոհվել են ծառայելով Միացյալ Նահանգներին: Հիշատակի օրը նշվում է 1868թ.-ից՝ ամերիկյան …

Մտավոր սեփականության համաշխարհային օրը

Ապրիլի 26-ին նշվում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը: Սա այն օրն է, երբ մեր ուշադրությունը բևեռում ենք նորամուծություններին  և մեր կյանքում դրանց ունեցած հսկայական ազդեցությանը: Հայաստանում ես արդեն առիթ եմ ունեցել տեսնել հայ ժողովրդի հնարամիտ ու ստեղծարար մտքի արգասիքները: Վերջերս առաջին անգամ մասնակցեցի հեքաթոնի, որտեղ հայ երիտասարդների հանճարեղ գաղափարների տեխնիկական լուծումների ականատեսը դարձա, որոնց միջոցով նրանք նորարարական մոտեցումներ էին առաջարկում՝ …