U.S. History

Կանանց ընտրական իրավունքի 100 տարին

2020թ․ ընտրական տարի է, և այս տարի քաղաքացիներն իրենց քվեն տալու են այն մարդկանց, որոնք ներկայացնելու են իրենց, իրենց շահերը և իրենց համայնքները։ Այս ամիսը ԱՄՆ պատմության մեջ առանձնանում է ընտրական գործընթացներին առնչվող մի նշանակալի իրադարձությամբ, այն է՝ Սահմանադրության 19-րդ լրացումը, որով սահմանվեց կանանց ընտրական իրավունքը։ Այս տարի լրանում է այդ շրջադարձային իրադարձության 100  տարին։ Փետրվարյան իմ բլոգում ես անդրադարձ …

Շնորհավո՛ր Անկախության տոնդ, Ամերիկա՛։

Հուլիսի 4-ին մենք տոնեցինք Միացյալ Նահանգների անկախության 244-ամյակը և այդ առիթով ստացել ենք բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, ինչի համար անչափ շնորհակալ եմ բոլորին։  Սիրով ձեզ եմ ներկայացնում իմ տոնական ուղերձի տեքստը, ինչպես նաև մեր վիրտուալ տոնակատարության հղումները։ Ողջունում եմ ԱՄՆ անկախության 244-րդ տարեդարձին նվիրված վիրտուալ տոնակատարության մեր բոլոր մասնակիցներին։ Օրվա ընթացքում մենք կներկայացնենք տեսանյութեր, որտեղ ուղերձներով հանդես կգան մեր կրթական …

ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆԸ․ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՆԱՎԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ

Երկրորդ աշխարհամարտում իրենց քաջ ու հերոսական ծառայությամբ աչքի են ընկել բազմաթիվ հայ զինծառայողներ․ միայն ԱՄՆ զինված ուժերում այդ տարիներին ծառայել է 20.000 հայ։ Կարդալով հայ զինծառայողների խիզախումների մասին՝ մտորում էի, թե ինչքան շատ ենք մենք պարտական մեր պապերին ու նախահայրերին։ Մենք շատ ենք կարդացել հայտնի ճակատամարտերի ու գեներալների մասին, սակայն պատերազմում հաղթանակ տանելու համար պահանջվել են շատ ու շատ մարդկանց …

ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳԵՂԵՑԻԿ ԲՆԱՇԽԱՐՀԸ․ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՇԱԲԱԹ

Գարունը տարվա առանձնահատուկ մի շրջան է, երբ հալվում է ողջ ձյունը, արևը սկսում է ջերմացնել, օդի ջերմաստիճանը բարձրանում է, բնությունը փթթում է և մարդիկ հայտնվում են դրսում՝ մի կողմ թողած ձմեռային վերարկուները։ Մաքուր օդն ու ծաղիկները ու էլի շատ բաներ մարդկանց գարնանը կանչում են դուրս, իսկ գարնանային զարթոնքը վայելելու լավագույն տեղը մեր ազգային պարկերն են։ Գարունը Միացյալ Նահանգներում նշանավորվում է …

Ձգտելով խաղաղության․ տուրք Մարտին Լյութեր Քինգ Կրտսերին

Մեր ամերիկյան տոներից շատերը լավ ծանոթ են նաև մեր հայ բարեկամներին։ Օրինակ՝ Սուրբ Ծնունդը․ ճիշտ է տարբեր օրերի ենք նշում, սակայն տոնը նշելու ավանդույթները շատ նման են՝ սկսած Սանտա Կլաուսից մինչև Ձմեռ Պապ, տոնածառ, լույսեր ու երաժշտություն։ Բայց ամեն տարի հունվար ամսին, երբ արդեն հավաքել ենք տոնածառն ու ամանորյա փայլերն ու զարդերը, մենք նշում ենք մի տոն, որը բացառապես ամերիկյան …

Գոհունակություն հայտնելը

Երբևէ մտորել եք այն մասին, թե կյանքում ինչքան շատ բան կա, որի համար մենք պետք է երախտապարտ լինեն։ Տոներին ընդառաջ հեշտ է տարվել գործերով ու եռուզեռի մեջ որոշ բաներ աչքաթող անել։ Բայց ես միշտ ժամանակ եմ գտնում մտորելու ու իմ երախտիքն ու գոհունակությունը հայտնելու այն բոլոր բարիքների համար, որ տրված են մեզ։ Բնականաբար մենք երախտապարտ ենք մեր առողջության, ընտանիքի, աշխատանքի …

Հասանելիություն բոլորի համար՝ Վաշինգթոնից մինչև Երևան

Ձեզնից ոմանք երևի նկատել էին, որ ես այս ամռանը մի քանի շաբաթ բացակայեցի Հայաստանից: Մեկնել էի Միացյալ Նահանգներ տատիս ծննդյան տարեդարձի առթիվ, այնտեղ կոճի հատվածում կոտրվածք ստացա ու ստիպված էի նախատեսվածից երկար մնալ: Վատ չէր, որ Օհայոյում հարազատներիս մոտ երկար մնացի, սակայն շատ եմ ափսոսում, որ այդ օրերին Հայաստանում ընթացող շատ հետաքրքիր միջոցառումների, այդ թվում՝ ԱՄՆ անկախության օրվան նվիրված միջոցառմանը …

Շնորհավորանք ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Ինչպես գիտեք, Հուլիսի 4-ը Միացյալ Նահանգներում առանձնահատուկ օր է: 1776թ.-ին այս օրը նշանավորվեց Միացյալ Նահանգների անկախության հռչակմամբ: Դուրս գալով Անգլիայի տիրապետության տակից՝ մենք մի նոր ուղի բռնեցինք, որը մեզ տանում էր դեպի այնպիսի կառավարության ձևավորում, որը կազմված էր ժողովրդի ներկայացուցիչներից, ձևավորված էր ժողովրդի կողմից և գործում էր ի շահ ժողովրդի: Այս տողերը գրելիս ես գտնվում եմ իմ հայրենի նահանգում՝ Օհայոյում, …

Ձգտենք խաղաղության՝ հարգելով զոհվածների հիշատակը

Միացյալ Նահանգներում մայիս ամսվա վերջին երկուշաբթի օրը նշվում է որպես Հիշատակի օր: Այս օրն ԱՄՆ-ում շատերն անցկացնում են բնության գրկում՝ ընկերների և ընտանիքի անդամների հետ, շատ քաղաքներում օրը նշանավորվում է գեղեցիկ շքերթով, սակայն ինչպես էլ որ նշենք այն, օրվա խորհուրդը հիշատակի տուրքի մատուցումն է այն տղամարդկանց ու կանանց, ովքեր զոհվել են ծառայելով Միացյալ Նահանգներին: Հիշատակի օրը նշվում է 1868թ.-ից՝ ամերիկյան …